Հիստերիա բարձրացնելու կարիք չկա. Տուսկը` Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու մասին
«Այն ինչ ձեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում ձեզ»: Այդ մասին, ինչպես փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը, ասել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը` անդրադառնալով Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած տեղի ունեցած հանրաքվեին:
«Եվրամիության անդամ 27 երկրի առաջնորդները պետք է համախմբվեն և պահեն ԵՄ-ի ամբողջականությունը»,- նշել է Տուսկը:
Եվրոպացի պաշտոնյանի խոսքով` չպետք է հիստերիա բարձրացնել բրիտանացիների որոշումից, ըստ որի նրանք դուրս կգան Եվրամիության կազմից: