Բյուրեղավանում օձ է հայտնաբերվել
Հունիսի 24-ին, ժամը 13.29-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցի թիվ 1 հանրակացարանին հարակից ոչ բնակելի փայտե տնակում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները սահնօձ տեսակի օձը (մոտ 1 մ) բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: