«Բորուսիան» Մխիթարյանին փոխարինող է գտել
Դորտմունդի «Բորուսիան» կարծես թե Հենրիխ Մխիթարյանին փոխարինող է գտել: «Մեղուները» բանակցություններ են սկսել «Վոլֆսբուրգի» հետ` կիսապաշտպան Անդրե Շուրլեի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին տեղեկացնում է Bild պարբերականը:
Հիշեցնենք, որ Daily Mirror-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Բորուսիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են եկել, և ֆուտբոլիստի տեղափոխության գործարքը կայացման եզրին է:
Ըստ պարբերականի` «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 40 մլն եվրո վճարել դորտմունդցիներին` Մխիթարյանին ձեռք բերելու համար: