Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց Էլեկտրաէներգիայի սակագինն էժանացնել 2.58 դրամով: Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից:
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կլինի՝ 48.78 դրամի փոխարեն 46.2 դրամ:
Նշենք, որ 2015թ., երբ էլէներգիան թանկացավ 7 դրամով, ապա մինչև 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչների համար կառավարությունը սուբսիդավորեց 7 դրամը, իսկ սակագինը 2.5 դրամով էժանացնելու պարագայում դեռ չի խոսվում սուբսիդավարելու մասին և երևի թե չի էլ սուբսիդավորվի: Կառավարությունը 2.5 դրամ ձևական էժանացնելով սակագինը՝ իրականում սուբսիդավորման բեռը իր վրայից գցեց:
Ժողովուրդը ստիպված է լինելու վճարել մեկ կվտ-ի համար 46,2 դրամ՝ նախկին 41,85 դրամի փոխարեն:
Այսպիսով կառավարությունը երկու նապաստակ խփեց մեկ կրակոցով. նախ սուբսիդավորման բեռն իր վրայից գցեց, նաև օրհնյալ բարերարի լուսապսակով ներկայացավ. թե` հայ-հարայ հասեք, հոսանքն էժանացնում ենք. բայց թե ի՞նչ էժանացնել՝ մի բան էլ թանկանում է:
Ինչպես ասում են, ցանկանում էին լավ բան անել, բայց եղավ ինչպես միշտ: