Դևիդ Քեմերոնը հրաժարական կտա
Մինչ այս տարվա հոկտեմբերը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կլքի իր պաշտոնը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հայտնել է ինքը` Քեմերոնը:
Վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ հայտարարվել են երկրի` Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները:
«Չեմ կարծում` ճիշտ կլինի, եթե ես մնամ կապիտան, որը մեր երկիրը տանում է իր հաջորդ նշանակետին»,- ասել է Բրիտանիայի գործող վարչապետը:
Փորձագետները, սակայն, կարծում են, որ Բրիտանիայում կառավարությունը չի փոխվի: Վարչապետի պաշտոնում ամենայն հավանականությամբ Քեմերոնին կփոխարինի նրա դաշնակիցը, ում էլ կընտեն պահպանողականների նոր առաջնորդ: