Ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով. Հռոմի պապի գրառումը` Հայաստան կատարելիք այցից առաջ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր Հայաստան կատարելիք պատմական այցից առաջ գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում` խնդրելով հավատացյալներին աղոթել իր համար:
«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում»,- գրել է Պապը:
Հիշեցնենք, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդն այսօր եռօրյա այցով կժամանի Հայաստան, կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան պաշտոնյաների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ և պատարագ կմատուցի Գյումրիում: