Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել
Մամուլ

«ՀԺ». Օդային տարածքը հանձնում ենք, 200 մլն դոլարի զինտեխնիկան՝ ստանում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ բոլորովին անսպասելիորեն կառավարությունը հունիսի 27-ին հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջևմիավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը:

Պայմանագիրն ԱԺ գլխադասային՝ արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է դեռևս հունիսի 3-ին, սակայն թե հունիսի 6-ին սկսված հերթական քառօրյայում, թե 13-17-իը տեղի ունեցած ԱԺ արտահերթ նստաշրջաններում այն չքննարկվեց:

Երեկ մի ուշագրավ հրապարակում էր տեղի ունեցավ: «Հունիսի 21-23-ը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղական Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը»,- տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Հունիսի 22-ին ՊՆ պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել ՌԴ պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Նշվում է, որ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Սակայն չի նշվում, թե խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է:

Արդյոք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների այս այցը, հանդիպումները նշանակո՞ւմ են, թե արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանն ի վերջո կմատակարարի 200 մլն դոլար արժողությամբ զինտեխնիկան, որի վերաբերյալ փաստաթղթերը ՀՀ ԱԺ-ն մեկ տարի առաջ է վավերացրել, բայց այդպես էլ չի ստացել այդ զենքը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թեև չհաստատեց, բայց նաև չհերքեց, որ հանդիպումներն ու պայմանավորվածությունները վերաբերում են հենց այդ զինտեխնիկային, որի առաքումը ՌԴ-ն անհասկանալի պատճառներով հետաձգում է:

«Չեմ կարող ասել, ՀՀ-ն ՌԴ-ի հետ զենքի ձեռքբերման երկարաժամկետ ծրագրեր ունի, իսկ այդ 200 մլն դոլարը դրամց մի մասն է»,- պատասխանեց նա: Իսկ թե ՀՕՊ համաձայնագիրն այս արտահերթի օրակարգ ընդգրկելն ինչ կապ ունի ՊՆ պաշտոնյաների այս այցի և ձեռք բերված պայմանավորվածությունների հետ՝ դժվար է ասել: Միգուցե դրական տեղաշարժ կա զենքի մատակարարման գործում, որ հայկական կողմն էլ իր հերթին շտապում է ընդունել համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանությունների ներկայացուցիչները չէին բացառում այդ կապը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: