Անհայտ հանգամանքներում պայթել է չպարզված առարկա. ոստիկանությունը` Վարդենիսի պայթյունի մասին
Հունիսի 22-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Վարդենիսի Հ. Արզոյան փողոցի թիվ 59 տան ավտոտնակում անհայտ հանգամանքներում պայթել է չպարզված առարկա, որի հետևանքով 1984 թ. ծնված Գրիշա Շաբոյանը վնասվածքներից տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: