Բողոքի երթը կառավարությունից շարժվեց Բաղրամյան 26 (տեսանյութ)
Հուլիսի 23-ին կառավարության նիստի հերթական օրը նաիրիտցիները կրկին դուրս էին եկել ցույցի: Վարչապետի կողմից մերժվելուց հետո այս անգամ նրանք որոշել էին դիմել ՀՀ նախագահին: «Դաշնակցությունը», որ ժամանակին սատարում էր նաիրիտցիներին, կոալիցիա մտնելուց հետո մոռացության մատնեց նրանց:
Նաիրիտցիների պահանջը հստակ է՝ վերադարձնել չվճարված աշխատավարձը կամ էլ վերականգնել իրենց աշխատանքը:
Նաիրիտցիները կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի Բաղրամյան 26` հույս ունենալով, որ ուշադրության կարժանանան:
Արդյունքում ընթերցեցին նախագահին ուղղված բաց նամակը և այն հանձնեցին նախագահի նստավայր: