Չենք հանձնվելու. Մխիթարյանի գործակալը բարկացել ու նետել է աթոռը
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի նյարդերը տեղի են տվել և նա բանակցությունների ժամանակ նետել է աթոռը: Այդ մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը:
Ռայոլան նյարդայնացել է, քանի որ «Բորուսիան» հրաժարվում է կիսապաշտպանին վաղաժամ բաց թողնելուց:
«Մխիթարյանն այն մարդը չէ, որը կոնֆլիկտ կստեղծի, նա դա ինձ է թողնում: Չենք հանձնվելու»,- ասել է Ռայոլան:
Հիշեցնենք, որ գերմանական և անգլիական ակումբները համաձայնության չեն գալիս. դորտմունդյան ակումբը պահանջում է 40 միլիոն եվրո, «Մանչեսթերը» երեկ հանդես եկավ նոր առաջարկով` ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել 34 միլիոն եվրոյով: