Թուրքիան Ռուսաստանից ներողություն չի խնդրի. էրդողանի խոսնակ
Թուրքիան ներողություն չի խնդրի Ռուսաստանից և որևէ փոխհատուցում չի վճարի: Այդ մասին, ինչպես հայտնում է Haberturk-ը, ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Էրդողանի խոսնակն ասել է, որ էրդողանի` Պուտինին հղված նամակն ուղարկվել է ավանդույթի համաձայն, սակայն, խոսքը ոչ մի դեպքում ներողություն խնդրելու և կամ փոխհատուցում վճարելու մասին չէ:
Քալընը նշել է, որ, այո, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը բացասաբար է ազդել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վրա: