«Էդ վերջում էսօր ոնց որ շատ եք խոսում». վարչապետը բարկացել է
Կառավարության այսօրվա նիստում հետաքրքիր միջադեպ գրանցվեց:
Երբ ՀՀ ԿԱ վարչության պետ Արման Սահակյանը և կառավարությանն էր ներկայացնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ 2016 թվականի մայիսի 18-ին կայացած քննարկման արդյունքում որոշված կրճատվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, վարչապետը բարկացած նկատողություն արեց «վերջում նստած խոսողներին»:
«Էդ վերջում էսօր ոնց որ շատ եք խոսում»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ այդ պահին հատկապես զրուցում էին Երևանի քաղաքապետն ու ՊԵԿ նախագահը: