ՀՀ կառավարությունը ԼՂՀ ոստիկանությանը շուրջ 12 մլն դրամի օգնություն կտրամադրի
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ԼՂՀ-ին անհատույց օգնության կարգով ՃՈ աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու մասին:
ՀՀ ՃՈ արտաբյուջետային հաշվեկշռից ԼՂՀ ոստիկանությանը կփոխանցվի 11 մլն 834 հազար դրամի օգնություն։
ԼՂՀ ոստիկանությանը կտրամադրվի մասնավորապես ալկոհոլի քանակը ստուգելու սարքավորումներ և 30 նեթբուք։