Հովիկ Աբրահամյանը նոր նշանակումներ է արել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի որոշում է կայացրել` կառավարությունում պաշտոնանկությունների և նոր նշանակումների վերաբերյալ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1711-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Գրիշա Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:
Մեկ այլ որոշմամբ` Աբրահամյանը Գրիշա Հովհաննիսյանին ազատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ էլ Հասմիկ Ղազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն: