Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ
Հունիսի 22-ին, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտավորապես 220-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: