Լուսավորություն, գազաֆիկացում, ճանապարհներ՝ Արբաթում. ընտրություննե՞ր են
Արարատի մարզի Արբաթ համայնքի բնակիչները ոռոգման ջրի մի մասը վերցնում են Հրազդան գետից, մյուս մասը` արտիզաններ ունեն: Այս մասին Newspress.am-ին ասաց Արբաթ համայնքի ղեկավար Արայիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի Արբաթ համայնքի բնակիչները դժգոհել էին ոռոգման ջրից. գազաֆիկացում չկար և այլն:
Համայնքապետը փոխանցեց, որ այս տարի, իր ունեցած տվյալներով, ոռոգման ջրից դեռ դժգոհություններ չկան, թեև ոռոգվող հողատարածքների մոտ 150 հա մշակվում է, իսկ մոտ 150 հա՝ միամյա խոտաբույս է աճում:
Համայնքում հիմնականում մշակում են կարտոֆիլ, ցորեն, լոլիկ, կաղամբ, ունեն նաև խաղողի այգիներ:
Ա. Պետրոսյանը նաև նշեց, որ համայքնում այժմ ընթանում են գազիֆիկացման աշխատանքներ, լուսավորություն է անցկացվում, նաև ճանապարհներ են նորոգում:
Հարցին, արդյոք ընտրությունների հետ է կապվա՞ծ նման ծավալի աշխատանքները, համայնքապետը պատասխանեց, որ ուղղակի համընկել են: