Սերժ Սարգսյանի արցախյան այցը կապված է ռազմական բաղադրիչի ուժեղացման հետ. քաղաքագետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նախագահի այցի վերաբերյալ Newspress.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ` պարզաբանում ստանալու նախագահի արցախյան այցի վերաբերյալ, թե ինչու Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգից հետո մեկնեց Արցախ:
«Սերժ Սարգսյանի արցախյան այցը կապված է ռազմական բաղադրիչի ուժեղացման հետ. եռակողմ բանակցությունների ընթացքում Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ էր իրականացնում: Պետք է պատրաստ լինել հակառակորդի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը: Ոչ մի անակնկալ չկա, թուրքն անում է այն, ինչ արել է: Նախկին իրավիճակի համեմատ այժմ նյութատեխնիկական մակարդակը կբարձրացնեն, նպատակը Հայաստանը հյուծելն է, նավթը կծախեն և անընդհատ կկրակեն: Մինչև հայկական կողմն Ադրբեջանի տարածքում գործողություններ չանի, Ադրբեջանը չի հանգստանա»,- ասաց Լևոն Շիրինյանը: