Դոլարն ու եվրոն թուլացել են, ռուբլին աննշան աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 22-ին, կազմել է 475.98 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.40 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.29 դրամ (նվազել է 2.97 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 698.60 դրամ (նվազել է 4.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.44 դրամ (աճել է 0.01 դրամով):