7-օրյա որոնողական աշխատանքներից հետո Դեբեդ գետն ընկած մեքենայի վարորդի դին հայտնաբերվել է
Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:
Միայն այսօր` հունիսի 22-ին, 7-օրյա որոնողական աշխատանքներից հետո փրկարարները Դեբեդավան գյուղի մոտակայքում հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Մ.-ի դին: Ժամը 15.51-ին դին դուրս է բերվել գետից: