Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Տնտեսություն

Պատվաստանյութերի ձեռքբերման ոլորտում անարխիա է

Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, ըստ ծրագրի պատվաստանյութերի ձեռքբերման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար 2014թ. նախատեսվել է 1,120,742.3հազ. դրամ, իսկ 2015թ.՝ 1,162,214.8 հազ. դրամ:

Նշենք, որ իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել են դեպքեր, երբ համայնքների կողմից հաշվարկված անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանել տվյալ համայնքում փաստացի առկա անասնագլխաքանակի մասին տվյալներին:

Դաբաղ հիվանդության նկատմամբ մանր եղջերավոր կենդանիներն ամբողջությամբ չեն պատվաստվում, օրինակ՝ առկա են համայնքներ, որտեղ մանր եղջերավոր կենդանիների մի մասը պատվաստվում են, իսկ մյուս մասը` ոչ, այստեղ բացակայում է որևէ տրամաբանություն:

01.01.2014թ. դրությամբ պահեստում առկա են եղել գումարով 35,538.2 հազ. դրամի և 01.01.2015թ-ի դրությամբ՝ 27,286.4 հազ. դրամի պատվաստանյութեր, ախտորոշիչ և լաբորատոր նյութեր, սակայն, դրանք հաշվի չեն առնվել հաջորդ տարվա ծրագրի բյուջեն կազմելու ընթացքում:

Տարեվերջին պահեստում առկա պատվաստանյութերի, ախտորոշիչ և լաբորատոր նյութերի մնացորդները հաշվի չեն առնվել հաջորդ տարվա ծրագրի բյուջեն կազմելու ընթացքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից 2014թ. ընթացքում ձեռք են բերվել 578,223.3 հազ. դրամի 14 անվանում, իսկ 2015թ.-ին՝ 567,611.4 հազ. դրամի 13 անվանում հակահամաճարակային պատվաստանյութեր և լաբորատոր նյութեր, ընդամենը 2014-2015թթ. ընթացքում ձեռք են բերվել 1,145,834.7 հազ. դրամի պատվաստանյութեր և լաբորատոր նյութեր:

Պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով կայացած մրցույթի շրջանակներում շրջանակային համաձայնագրեր կնքած թվով 3 մասնակիցներ՝ «Ագրոխիմպրոմ» և «Ամասիա» ՍՊԸ-ները, ինչպես նաև ՌԴ «Շչոլկովոյի Բիոկոմբինատ»-ը ներկայացրել են գնային առաջարկներ: Դաբաղի պատվաստանյութի մասով հաղթող ճանաչված «Ագրոխիմպրոմ» ՍՊԸ-ն գնային առաջարկ է ներկայացրել 336,523.2 հազ. դրամի չափով նախահաշվային արժեքը կազմել է 487,615.1 հազ. դրամ կամ տնտեսումը կազմել է 151,091.9 հազ. դրամ:

Հատկանշական է, որ 2014թ-ին դաբաղի պատվաստանյութի մեկ դոզան ձեռք է բերվել 216.5 դրամով, 2015թ-ին՝ 214.4 դրամ, իսկ 2016թ. «Ագրոխիմպրոմ» ՍՊԸ-ն հաղթել է 147.9 դրամով, այսինքն` անհամեմատ ավելի ցածր գնով: Սակայն ՀՀ կառավարության 14.01.2016թ. N 12-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կարիքների համար գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներ կատարելու համար անհրաժեշտ կենսապատվաստուկների և ախտորոշիչ միջոցների ձեռքբերման նպատակով 2015 թվականի նոյեմբերի 19-ին հայտարարված գնման ընթացակարգը հայտարարվել է չկայացած 1-ին չափաբաժնով՝ գնման պահանջի դադարման հիմքով: Այնուհետև բանակցային ընթացակարգի միջոցով իրականացված գնման արդյունքում դաբաղի պատվաստանյութի գինը կազմել է 154.03 դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Բիո ՈՒնիվերսալ» ՍՊԸ, ինչպես նաև «Ամասիա» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերը ճշտելու նպատակով «Բիո Ոuնիվերսալ»և «Ամասիա» ՍՊԸ-ներում իրականացվել են հանդիպակաց ստուգումներ:

«Բիո Ունիվերսալ»ՍՊԸ-ում իրականացված հանդիպակաց ստուգմամբ պարզվել է՝ «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ–ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև 22.01.2014թ.-ին կնքվել է գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներ կատարելու համար անհրաժեշտ դեղամիջոցների և ախտահանիչերի գնման պայմանագիր, ընդհանուր գումարով 460,240.1 հազ. դրամի:

2014թ. «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ն ՀՀ է ներմուծել 348,151.9 հազ. դրամի պատվաստանյութեր և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններից ձեռք է բերել 8,588.3 հազ. դրամի պատվաստանյութեր: «Բիո Ունիվերսալ»ՍՊԸ-ն ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված համաձայնագրի շրջանակներում պատվաստանյութերը և լաբորատոր նյութերը հանձնել է 460,240.1 հազ. դրամով, այդ թվում ԱԱՀ 76,722.0 հազ. դրամ:

«Ամասիա» ՍՊԸ-ում իրականացված հանդիպակաց ստուգման վերաբերյալ.

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի 2015 թվականի սեպտեմբերի թիվ 23 հրամանի համաձայն «Ամասիա» ՍՊԸ-ի մոտ ՀՀ վերահսկիչ պալատին վերապահված իրավասության սահմաններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ամասիա» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերը ճշտելու նպատակով պետք է իրականացվեր հանդիպակաց ստուգում: Վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից վերը նշված հանդիպակաց ստուգման հրամանի շրջանակներում «Ամասիա» ՍՊԸ-ից պահանջվել է տեղեկատվություն:

«Ամասիա» ՍՊԸ-ն խախտելով «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի մաս 2-ի բ) և գ) կետերով և նույն հոդվածի մաս 3-ով սահմանված պահանջները, չտրամադրեց վերը նշված փաստաթղթերն ամբողջությամբ, որի արդյունքում կազմվեց խոչընդոտման արձանագրություն:

Ինչ վերաբերում է պատվաստանյութերի որակին, ապա 2014-2015թթ. ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռք բերված պատվաստանյութերի որակի ստուգում չի կատարվել, քանի որ ՀՀ-ում բացակայում են որակի ստուգման համապատասխան լաբորատորիաները: Նշված փաստը, ըստ Վերահսկիչ պալատի, մտահոգիչ է և իր մեջ պարունակում է ռիսկեր, քանի որ հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութերը հավուր պատշաճի չեն պահպանվում, չկան համապատասխան պահոց-սառնարաններ: