Արամ Ա-ն կմասնակցի Պապի` Հայաստան կատարելիք այցելության ծրագրին
«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակության անդամները կմասնակցեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելության ծրագրին:
Պատվիրակությունը գլխավորում է Բերիո Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Շահան Սարգսյանը, պատվիրակության կազմում են նաև ԱՄԷ և Քաթարի թեմի կաթողիկոսական փոխանորդ, ծայրագույն վարդապետ Մեսրոպ Սարգսյանը և Դպրեվանքի տեսուչ ծայրագույն պատրիարք Թորգոմ Տոնոյանը»,- ասվում է կաթողիկոսության հաղորդագրության մեջ: