Նոր նշանակում` Գլխավոր դատախազությունում
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արթուր Դավթյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Արթուր Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: