Մխիթարյանի համար պայքարը շարունակվում է. «Յունայթեդը» բարձրացնում է նշաձողը
«Մանչեսթեր Յունայթեդը» հույսը չի կորցնում ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքակնի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի տեղեկություններով` անգլիական ակումբը 27-ամյա հայ կիսապաշտպանի համար պատրաստ է առաջարկել 26 միլիոն ֆունտ ստերլինգ: Ավելի վաղ դորտմունդցիները մերժել էին 25 միլիոն եվրոյի առաջարկը:
Ավարտված մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը դորտմունդցիների կազմում անցկացրել է 52 խաղ, խփել 23 գոլ և կատարել 20 արդյունավետ փոխանցում: