Քարաթափում Տավուշի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի
Հունիսի 21-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Տավուշի մարզի Հովք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-4 ավտոճանապարհի 122-րդ կմ-ին՝ Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում:
Փրկարարները ձեռքով ճանապարհից հեռացրել են փոքր քարեր, ևս 3 մեծ քար (0,6 մ3, 0,7 մ3, 4 մ3) հեռացրել են մեխանիկական կարապիկի միջոցով և սահմանազատել քարաթափված հատվածը: «Լևոն-2» ՍՊԸ-ի աշխատակիցները 2 միավոր տեխնիկայով ճանապարհից հեռացրել են մոտ 17,5 մ3 ծավալով քարը:
Փրկարարները և Նոյեմբերյանի ՃՇՇ աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով ճանապարհից հեռացրել են մոտ 17,5 խմ քարերը և սահմանազատել են քարաթափված հատվածը: