Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Մամուլ

«Ժամանակ». Ռուսաստանի կոնֆետը Հայաստանին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ աշխատանքներ տարվում են աբխազական երկաթուղու գործարկման ուղղությամբ, և Հայաստանի համար այդ կարևոր գիծը կարող է վերաբացվել: Իվան Վոլինկինի այդ հայտարարությունը հնչում է Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո, կամ այսպես ասած Սանկտ-Պետերբուրգ Սերժ Սարգսյանի այցից հետո, որտեղ բացի Սարգսյան-Ալիև հանդիպումից, եղավ նաև Սարգսյան-Պուտին հանդիպում: Եվ այդ երկու հանդիպումներից հետո աբխազական երկաթուղու մասին Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը շատ ուշագրավ է:

Այնպիսի տպավորություն է, որ Սանկտ-Պետերբուրգի ֆոնին Ռուսաստանը փորձում է աբխազական երկաթուղու կոնֆետը դնել Հայաստանի բերանը: Ընդհանրապես, այդ «կոնֆետը» ռուսական կողմը պարբերաբար հանում է գրպանից: Այն բազմակի օգտագործման, բայց բուտաֆորիկ մի բան է, որը հեռվից ցույց են տալիս Հայաստանին, երբ խնդիրներ են ունենում՝ կա՛մ քաղաքական հարաբերությունների, կա՛մ դրանց հասարակական ընկալումների իմաստով: Իսկ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումները՝ Պուտինի հովանիով Սարգսյան-Ալիև և նաև Սարգսյան-Պուտին, ըստ էության արտացոլեցին Հայաստանի համար խնդիրներ, ընդ որում՝ տարբեր բնույթի, և՛ անվտանգային, և՛ տնտեսական:

Հարցն այն է միայն, թե տվյալ պարագայում ինչի համար է Ռուսաստանը գրպանից հերթական անգամ հանում բուտաֆորիկ կոնֆետը և ինչ-որ հայտարարություններ անում աբխազական երկաթուղու բացման հեռանկարների մասին, որոնք իրականում գոյություն ունեն ոչ ավելի, քան, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները: Ինչպես հայտնի է, հայ-թուրքական սահմանի բացումն ուղղակիորեն կապակցվում է ղարաբաղյան խնդրի հետ: Ընդ որում՝ այնքան, որ դա այլևս օգտագործելի հանգամանք չէ, շատ մաշված է:

Ըստ էության, արդյո՞ք այս անգամ արդեն փորձ չի արվում խաղի մեջ ներքաշել նոր՝ աբխազական երկաթուղու հանգամանքը: Արդյո՞ք Մոսկվան այդ բուտաֆորիկ կոնֆետը գրպանից չի հանում ղարաբաղյան հարցում ռուսական նախաձեռնողականության ակտիվացման շրջանակում Հայաստանից ինչ-որ բան կորզելու համար: Առավել ևս, որ նմանօրինակ որոշակի ակնարկներ կային Սարգսյան-Ալիև հանդիպմանը նախորդած Սարգսյան-Պուտին հանդիպմանը, երբ Պուտինը փորձում էր Հայաստանի ԵՏՄ-ից ստացած տնտեսական օգուտները մատնանշել, իսկ Սերժ Սարգսյանը նրան, փաստորեն, հայտարարեց, թե դրա համար չի եկել Սանկտ-Պետերբուրգ:

Այստեղ նշմարվում էին ոչ միայն Ռուսաստանին, ըստ էության, երեսպաշտության փոխարեն դաշնակցային պարտավորությունները հիշեցնելու Սարգսյանի ջանքերը, այլ նաև հենց այդ տնտեսական ցուցանիշների հանդեպ Սարգսյանի թերահավատությունը կամ բացասական վերաբերմունքը:

Ահա այս պայմաններում Ռուսաստանը գրպանից հանում է կոնֆետը՝ բուտաֆորիկ, ինչը նշանակում է, որ Մոսկվան Հայաստանին թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության ասպարեզում առաջարկելու ոչինչ չունի: Սա, իհարկե, նոր իրողություն չէ, և այստեղ, անշուշտ, ոչ սովորական է այն, որ Հայաստանը, փաստորեն, իհարկե դիվանագիտական հռետորաբանության սահմաններում, բայց Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հանդիպմանը արձանագրում է այդ փաստը:

Բայց կասկած չկա իհարկե, որ դա բավական չէ, քանի որ տվյալ պարագայում խնդիրը արդեն ռուսական բուտաֆորիկ կոնֆետները չեն, կամ դրանք խնդիր են այն պարագայում, եթե բուտաֆորիկ է մնում Հայաստանի պետական քաղաքականությունը, որն անկարող է քայլեր ձեռնարկել «դաշնակցային» բուտաֆորիաների փոխարեն իրական այլընտրանքներ փնտրելու հարցում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում