«Հրապարակ». Պետոյան-ՀՀԿ վեճի հաղթողը հայտնի է
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ մենք գրել էինք, որ Արթիկի թիվ 2 դպրոցում տնօրեն են ընտրելու, որին մասնակցում են նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի քույրը` Սուսաննա Պետոյանը, որը մեկ այլ դպրոցում ուսուցչուհի է աշխատում, և տնօրենի պաշտոնակատար, ՀՀԿ-ական Գոռ Մովսիսյանը: Եվ քանի որ Մուշեղ Պետոյանն այս հարցով խնդրել է Արթիկ այցելած վարչապետին, ենթադրվում էր, որ քույրը հաղթելու է: Երեկ երեկոյան տեղեկացանք, որ այդպես էլ եղել է՝ Պետոյան-ՀՀԿ վեճում հաղթել է Մուշեղ Պետոյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: