Կադրային փոփոխություններ` ԱԱԾ-ում
Newspress.am-ի տեղեկություններով` Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետ՝ փոխարինելով Մնացական Մարուքյանին, ով արդեն յոթ տարի է` ղեկավարում է ԱԱԾ քննչական վարչությունը:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը Մնացական Մարուքյանի հետ կտեղափոխվի ԱԱԾ օպերատիվ բաժին:
Newspress.am-ի տեղեկություններով` Արթուր Դավթյանին Երևան քաղաքի դատախազի պաշտոնում կփոխարինի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը:
Այս փոփոխություններին կհետևեն նաև կադրային այլ փոփոխություններ տվյալ համակարգերի ստորադաս բաժիններում: