Դոլարի անկումը շարունակվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է 476.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.26 դրամ (նվազել է 0.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 703.09 դրամ (աճել է 5.07 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (նվազել է 0.01 դրամով):