Ջրի սակագինը մինչև դեկտեմբեր չի նվազի. «Երևան Ջուր»
Երեկ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացրեց իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հունիսի 20-ից մինչև 27-ն ամեն օր` ժամը 10.00-19.00-ին, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ հասցեների ջրամատակարարումը. Րաֆֆու փող. 45, 47, 49 համարներ, Անդրանիկի փող. 58, 60, 62, 64, 66, 68, 72, 74, 76, 78, 80, 82, 84, 86, 88, 90, 92, 94, 96, 98, 100, 102, 104, 108, 114, 116, 118, 120, 122 համարներ:
Newspress.am-ը կապ հաստատեց «Երևան Ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանի հետ` հասկանալու համար, թե ինչո՞վ է պայմանավորված խնդիրը: Նրա խոսքով` խնդիրը կապված է ջրի նոր խողովակներ տեղադրելու հետ և հավելեց, որ առաջիկայում այդպիսի աշխատանքներ կիրականացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Ջրի սակագնի նվազման վերաբերող հարցի մասին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչն ասաց, որ առաջիկայում նման փոփոխություն չի սպասվում, և ջրի սակագինը մինչև դեկտեմբեր չի նվազի: