«Երևան Ջուրն» իրավական պատասխանատվություն չի կրում իր` մահացած աշխատակցի համար. խոսնակ
Երեկ ուշ երեկոյան Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի 35/36 տան մոտ գտնվող դիտահորում «Երևան Ջուր» ընկերության տուժած աշխատակիցներից մեկը մահացել է:
Newspress.am-ի հետ զրույցում «Երևան Ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանն ասաց, որ իրենց ընկերությունը սեփական տները չի սպասարկում, որ իրենց երկու աշխատակիցները մասնավոր գործ են արել և առանց տնօրինությանը տեղյակ պահելու են ձեռնարկել այդ գործը: Ընկերությունն իրավական կողմով պատասխանատվություն չի կրի, սակայն բարոյական փոխհատուցում, ամեն դեպքում, կտա: Թե որքան կլինի փոխհատուցման չափը, Մուրադ Սարգսյանը դժվարացավ ասել:
Մահացած Սարգիս Պետրոսյանը 45 տարեկան էր, երկու անչափահասի հայր: Մյուս տուժած Արթուր Թադևոսյանը, Մուրադ Սարգսյանի տեղեկություններով, արդեն գտնվում է տանը:
Ըստ նախնական վարկածի` թունավորում է տեղի ունեցել, կատարվում է քննություն: