Թուրքիայում խոշոր ահաբեկչություն էր պատրաստվում
Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր նահանգում ոստիկանությունն ականապատ բեռնատար է հայտնաբերել` այդպիսով կանխելով սպասվող ահաբեկչությունը: Այդ մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով` ահաբեկչությունը պատրաստվում էր իրականացնել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը», որը ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Թուրքիայի և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» պայքարը շարունակվում է ավելի քան 25 տարի և խլել է ավելի քան 40 հազար մարդու կյանք: