«Բորուսիան» 40 մլն եվրո է պահանջում Մխիթարյանի տրանսֆերի դիմաց
Շարունակվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և գերմանական «Բորուսիայի» միջև բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ:
Նշվում է, որ դորտմունդյան ակումբը Մխիթարյանի տրանսֆերը վաճառելու դիմաց 40 միլիոն եվրո է պահանջում, «Մանչեսթերը» պատրաստ է վճարել միայն 25 մլն եվրոն:
Հիշեցնենք, որ թեև Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է հաջորդ տարի, սակայն ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»տեղափոխվելու: