Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցանկը, որում հայտնվել է նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:
Խուրշուդյանի դոպինգ-թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ համարվող Ստանոզոլոլ: Միջազգային օլիմպիական կոմիտեն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այդ հարցով վերջնական որոշում կկայացնեն գործն ուսումնասիրելուց հետո:
Հիշեցնենք, որ Խուրշուդյանը կանանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Օլիմպիական խաղերին: