Արագածոտնում եզդի և կին գյուղապետի թեկնածուները կպայքարեն միմյանց դեմ
Արագածոտնի Թթուջուր և Օթևան համայնքներում հուլիսի 3-ին նշանակված են արտահերթ ՏԻՄ ընտրություններ: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Թթուջուրում գյուղապետի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու՝ երեք անկուսակցական ինքնաառաջադրվածներ և մեկ ՀՀԿ-ական:
Օթևանում առաջադրված է երկու թեկնածու: ՀՀԿ-ն առաջադրել է անկուսակցական Ջամալ Սալմոյանի թեկնածությունը: Նրա միակ մրցակիցն անկուսակցական ինքնաառաջադրված Գոհար Սայադյանն է: Թթուջուր և Օթևան համայնքների գյուղապետերը հրաժարական էին ներկայացրել: