Դիտորդական խումբը ոստիկանությունում հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանի հետ
ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբն այսօր՝ հունիսի 21-ին առավոտյան, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպել և զրուցել է Ժիրայր Սէֆիլյանի հետ:
Զրույցի ընթացքում Ժ.Սէֆիլյանը հայտնեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է:
Ըստ Ժ. Սէֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է:
Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Ժ.Սէֆիլյանին: