Արթուր Սարկիսովը հնարավոր է տեղափոխվի «Ամկար»
Sportbox-ի փոխանցմամբ` Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հնարավոր է տեղափոխվի Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող Պերմի «Ամկար»:
Ֆուտբոլիստն արդեն իսկ գտնվում է պերմյան ակումբի տրամադրության տակ: Արթուր Սարկիսովի ծառայություններով հետաքրքրված էր նաև Կրասնոդարի «Կուբանը»:
Ավելի վաղ Սարկիսովը հանդես էր եկել Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»: Հիշեցնենք, որ վերջինս լուծարվել է: