«ՀԺ». Սամվել Ալեքսանյանին՝ իր բիզնեսները խլելու մեջ մեղադրողը փոշմանել է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որն անցյալ շաբաթ ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատգամավորը խլել է իր բիզնեսները և առևանգել իրեն, փոշմանել է ու հերքում է ինքն իրեն։
Իսրայելյանի կինը երեկ մեր թղթակցին ասել է, թե ամուսինը քաղաքում չէ, նա հարցազրույցից հետո հոգեկան ծանր վիճակում է եղել և քաղաքից բացակայել է: Հարցին՝ ի՞նչ է եղել, որ նյարդերը լավ չեն, նա պատասխանեց. «Չեմ իմանում, էդ սթրեսները քիչ բան չէին»։ Քրիստինեն պնդեց, որ ամուսինը հարցազրույցից հետո տանը չի եղել մինչ օրս։
Հիշեցնենք, Իսրայելյանը ՀԺ-ի միջոցով դիմել էր նաև ՀՔ-ին, գլխավոր դատախազությանն ու Սերժ Սարգսյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում