Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Բալասանյանին անգամ մուշուրբան չի օգնի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շուտով կլինի Հայաստանում, այցելելու է նաև Գյումրի և Վարդանանց հրապարակում պատարագ կմատուցի:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է Հռոմի պապին նվիրել գեղանկար ու արծաթե մուշուրբա (բաժակ, որով ջուր խմելու ժամանակ զրնգում է, կլկլում է, այդ պատճառով նաև անվանում են կլկլան): Այն վերջին շրջանում դարձել է Գյումրիի խորհրդանիշը, օտարերկրյա բարձրաստիճան բոլոր հյուրերին մուշուրբա են նվիրում և կարգի բերում այն փողոցները, որտեղով պիտի բարձրաստիճան օտարերկրացի հյուրերն անցնեն: Այդպես եղավ Պուտինի այցի ժամանակ, այժմ էլ Բալասանյանը լծվել է Գյումրիի այն փողոցները կարգի բերելուն, որով պետք է անցնի Հռոմի պապը: Մինչդեռ օրեր առաջ, երբ Գյումրիում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Բալասանյանը ոչ հասցրել էր փողոցները կարգի բերել, ոչ մուշուրբան, հավանաբար մտածել էր, որ Հ. Աբրահամյանը «ներսի մարդ» է:

Հովիկ Աբրահամյանը ներսի մարդու կարգավիճակով իր գոհունակությունն էր արտահայտել Սամվել Բալասանյանի աշխատանքից, և վարչապետի գոհ լինելն ուղիղ կապված է սեպտեմբերին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրությունների հետ:

Եթե օտարերկրյա հյուրերին քաղաքապետը պիտի պատշաճ ընդունելության արժանացնի, որ հյուրերը գոհ մնան, ներսի բարձրաստիճան հյուրերի համար Բալասանյանը ձայները պետք է ապահովի, որ գոհ մնան:

Սակայն եթե գյումրեցիները չցանկանան, ապա Բալասանյանին ոչ մուշուրբան կօգնի, ոչ էլ կուսակցության սատարանքը: Գյումրիում դեռևս հաշվառված մոտ 2500 անօթևան ընտանիք կա, փողոցները, ինչպես պատգամավորներից մեկն է ասել, թեթև ատլետիկայի չեմպիոն պետք է լինել այդ փողոցներով անցնելու համար, լուծված չէ աշխատատեղերի հարցը և այլն:

Այնպես որ` սեպտեմբերին Բալասանյանին ոչ Հռոմի պապի այցը, ոչ մուշուրբան կօգնի, ոչ էլ Հովիկ Աբրահամյանի գովեստը: Երկրաշարժից 28 տարի անց ունենալ անօթևան բնակիչ, ավերակ քաղաք, քարուքանդ փողոցներ, ընչազուրկ բնակչություն, արտագաղթ, նշանակում է` Գյումրին այս տարիներին ոչ թե ղեկավարել են, այլ մաս-մաս խժռել: