Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոն անընդունելի է. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է իր ռուս պաշտոնակցի` Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում:
Հանդիպմանն Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ստատուս-քվոն անընդունելի է:
«Հայաստանի զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից: Հույս կա, որ կհաջողվի Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին դրական տեղաշարժ հաղորդել»,- ընդգծել է Ալիևը: