Մեր տեսակետը հայտնի է` բացառապես խաղաղ կարգավորում. Սարգսյանը` Պուտինին
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ: Երեք երկրի նախագահների գագաթնաժողովն սկսել է Պուտինի և Սարգսյանի հանդիպումով: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը` այն ուշադրության և ջանքերի համար, որոնք գործի է դրել Պուտինն այս խնդրի վերաբերյալ: Այս մասին գրում է Life.ru-ն:
-Ղարաբաղյան հակամարտության հարցում մեր տեսակետը բոլորին է հայտնի: Ուզում ենք, որ հարցն ամբողջապես լուծվի խաղաղ ճանապարհով,- հայտարարել է Սարգսյանը:
-Ցավոք, սակայն, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն լուծվում, և հիանալի կլիներ, որ այսօր մենք կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածություններից, որոնք ավելի վաղ ձեռք են բերվել,- հավելել է Հայաստանի նախագահը:
Այդ պայմանավորվածություններն ընդգրկում են հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմներ: Ռուսաստանի նախագահը խոստացել է խոսել բոլոր հարցերի մասին: