Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի
Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի շարունակականությունը և տարածաշրջանում իրավիճակի սրումը նախագահ Պուտինին հնարավորություն չեն տվել հետաձգելու խնդիրը: Գրում է Коммерсантъ-ը՝ անդրադառնալով Սանկտ-Պետերբուրգում այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը: Այս մասին լրատվամիջոցին ասել է Միջազգային հարցերով ռուսական խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը։
«Ակտիվ մարտական գործողությունների դեպքում Մոսկվան արդեն չի կարող, ինչպես արդեն մինչև այս, հակամարտող կողմերի միջև հավասարություն պահպանել. նա պետք է ընտրություն կատարի: Չեզոքությունը Երևանի կողմից դիտվելու է դաշնակցային պարտավորություններից հրաժարում: Այս դեպքում Ռուսաստանը կվերածվի արտաքին խաղացողների շարքում տանուլ տված կողմի: Դա թույլ չտալուն էլ հենց ուղղված է նախագահ Պուտինի ջանքերը»,- ասել է Անդրեյ Կորտունովը: