«Փախստականների համար փող չկա, բայց տարեկան 1մլրդ անօրինական կապիտալ է դուրս գալիս» (տեսանյութ)
«Խայտառակություն է, որ մինչ այսօր ունենք փախստականներ»,- Փախստականների օրվա առիթով «Անդրադարձ» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ 28 տարի անց մենք ունենք փախստականներ, որոնք ապրում են անմարդկային պայմաններում` սպասելով սեփական տանիքի:
«Պատկան օղակների պատասխանն այս հարցում լկտի է. ասում են` բյուջեում փող չկա» վրդովված ասում է Լարիսա Ալավերդյանը և հարց բարձրացնում. «Եթե փող չկա, ո՞ւր է գնում կապիտալը: Հայաստանից տարեկան մեկ միլիարդ անօրինական կապիտալ է դուրս գալիս»:
Փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանն էլ իր հերթին նշեց, թե որքան փախստականների հարցերով միջազգային կառույցները շատանում են, այնքան փախստականներն ավելանում են, իսկ ՀՀ ԱԳՆ-ն ու ԱԺ- կամակատարներ են:
Ըստ նրա` այս օղակները, ինչպես նաև ՀՀ երեք նախագահներն իրենց առջև մեկ խնդիր են դրել`առաջ տանել անձնական շահերը:
Մանրամասները` տեսանյութում