Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Տնտեսություն

Ե՞րբ է իշխանություններին շնորհակալություն հայտնելու ժամանակը

Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Հրազդան ցեմենտ» գործարան, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:

Ըստ Newspress.am-ի տեղեկությունների` վարչապետն առանձնազրույց է ունեցել «Հրազդան ցեմենտի» ղեկավարի հետ, այնուհետ հեռացել է գործարանի տարածքից:

Նշենք, որ «Հրազդան ցեմենտի» էլմատակարարումն անջատված էր և միայն վերջերս են միացրել:

Չի բացառվում, որ վարչապետը քննարկել է «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ԱԺ ընդունած օրինագիծը:

Նշենք, որ «Հրազդան-ցեմենտ» ընկերությունն ազատվել է շուրջ 504 միլիոն 923 հազար դրամ ընդհանուր գումարի չափով տույժերից: Գործարանը նախկինում պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովին, սակայն ունեցած պարտքերի դիմաց այն անցավ «ՎՏԲ-Հայաստան» բանկին: Ըստ որոշ տեղեկությունների՝ իշխանությունները ցանկանում են պարտքերից ազատել գործարանը, այն գայթակղիչ դարձնել և հնարավորինս բարձր գնով վաճառել:

Այնուհետև վարչապետը հանդիպել է Հրազդանի Կենտրոն թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ և հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով: Հրազդանցիներն առաջնահերթ են համարել շենքային բակերի, տանիքների և վերելակների վերանորոգումը, ջրային ներքին ցանցի բարելավումը, բնակֆոնդի պահպանումը, աշխատատեղերի ստեղծումը և այլ հարցեր: Վարչապետն արձագանքել է, թե կառավարությունն առաջիկայում կքննարկի և միջոցներ կհատկացնի Հրազդանին: Հովիկ Աբրահամյանը նաև հանձնարարել է Հրազդանի քաղաքապետին՝ ուշադրության կենտրոնում պահել քաղաքի խնդիրները և հետևողական լինել դրանց լուծման հարցում:

Հավելենք, որ Հրազդանն անբարեկարգ է, և այն խնդիրները, որ բարձրացրել են հրազդանցիները միշտ էլ եղել են: Իսկ թե ինչո՞ւ այդ խնդիրներին ուշադրություն դարձնելու համար պետք էր, որ վարչապետը հասնի Հրազդան, այլ հարց է: Նշենք նաև, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հավերժ է, քաղաքի խնդիրները ևս: Հրազդանի միակ քաղաքապետ Դանիելյանին զուգահեռ` խնդիրները չեն պակասել և այդ դեպքում ո՞ւմ են պետք Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, եթե ժամանակ առ ժամանակ վարչապետը կգա, հրազդանցիները կասեն իրենց խնդիրների մասին, վարչապետն էլ երևի թե կլուծի:

Իհարկե, եթե վարչապետն իր յուրաքանչյուր այցերն ուղեկցի` լուծելու տվյալ քաղաքի կամ համայնքի այս կամ այն խնդիրը, ապա որևէ տեղ չի էլ այցելելու, այս անգամ պարզապես անհրաժեշտ էր «Հրազդան ցեմենտի» հետ քննարկել որոշ հարցեր և հընթացս էլ հետաքրքրվեց հրազդանցիների խնդիրներով, որոնք այնքան հին են, որքան Հրազդանը:

Եթե Հրազդան քաղաքի բյուջեով փորձեն լուծել քաղաքի բարձրացրած հարցերը, ապա ոչ ընտրությունների, ոչ էլ սեփական գրպանի փող չի էլ մնա: Իսկ խնդիրները մարդկանց միտքը սուր են պահում, չեն թողնում, որ մարդիկ ընկնեն թմբիրի մեջ` ինչպես արևելքում կամ կյանքի կենսապայմանների լավացումը մարդկանց դարձնում է կամ թմրամոլ, կամ խաղամոլ: Կգա երևի թե այն ժամանակ, երբ իշխանություններին կարելի է շնորհակալություն հայտնել` թմրամոլ, խաղամոլ չդառնալու, ինչպես նաև թմբիրի մեջ չընկնելու համար: