Grand Chess Tour. Լևոն Արոնյանը 3-րդն է
Երեկ տեղի ունեցավ կայծականային շախմատի առաջին շրջանը, որում ամենահաջողը հանդես եկավ Լևոն Արոնյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 5․5 միավոր և ամրապնդեց իր դիրքերը երրորդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը, ով վաստակել 17 միավոր:
Երկրորդ հորիզոնականում ընթացող Ուեսլի Սոն առաջատարից ետ է մնում է մեկ միավորով: Այսօր կկայանան կայծակնային շախմատի երկրորդ շրջանի հանդիպումները: