Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասին
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրառում է արել` անդրադառնալով առաջիկա սպասվող եղանակային պայմաններին: Սուրենյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հունիսի 21-23- ին ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում զգալիորեն կթուլանա, երեկոյան ժամերին անձրևները կպահպանվեն հիմնականում լեռնային գոտիներում, հատկապես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, մյուս շրջաններում անձրևի հավանականությունը փոքր է»: