Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է սկսել
Ադրբեջանի ԶՈՒ-ն 2016 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ զորավարժություններ է անցկացնում: Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:
Զորավարժություններին, որոնք ղեկավարում է այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, մասնակցում է մոտ 25.000 զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ ու զրահամեքենա, ավելի քան 100 միավոր հրթիռային ու հրետանային սարք, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա, ռազմանավեր, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր:
Զորավարժություններն անցկացվում են ճակատամերձ գոտում և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում: Զորավարժության փուլերից մեկում իրականացվելու են մարտական կրակոցներ: