Հայաստանը պետք է առայժմ խուսանավի եռակողմ հանդիպումից. Լևոն Շիրինյան
Այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: Հանդիպմանն ընդառաջ Newspress.am լրատվականը կապ հաստաատեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Մեզ հետ զրույցում քաղաքագետը բացասական արձագանք տվեց Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանը` նշելով, որ այդ հանդիպումից Հայաստանը լավ բան չի կարող ակնկալել:
«Այս հանդիպումից լավ բան չարժի ակնկալել, թեպետ մեր երկրում շատ կան ռուսամոլներ, Ռուսաստանի շահերով ապրող մարդիկ: Բոլոր դեպքերում երեքի հանդիպման ստեղծված ֆոնը մեր օգտին չէ, քանի որ ապրիլյան այդ գործընթացը եղել է մեր դեմ: Կկարողանա՞ նախագահն արդյոք ետ շուռ տալ իրավիճակը, պատասխանը թողնում եմ ձեզ… Հայաստանը պետք է առայժմ խուսանավի»:
Քաղաքագետը եզրափակեց, որ այդ հանդիպումը չպետք է կայանար: