Ուորլիքը` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպումը նպաստում է կողմերի միջև վստահության կառուցմանը: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպումը արագացնում է վստահության ամրապնդումը, պայմաններ ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի վրա աշխատելու համար»,- գրել է Ուորլիքը: