Կրկնակի ահաբեկչություն Քաբուլում. կան մեկ տասնյակից ավել զոհեր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ռումբի պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով «Սինհուա» գործակալությանը: Վերջինի տվյալներով` ահաբեկչության նպատակը քաղաքական գործիչներից մեկի նկատմամբ մահափորձն է եղել:
Այսօր ավելի վաղ Քաբուլում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված մեկ այլ պայթյունի հետևանքով Նեպալի 14 քաղաքացի է զոհվել: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի է դրել, երբ իր կողքով անցնելիս է եղել նեպալցիների տեղափոխող միկրոավտոբուս: Նեպալցիներն աշխատելիս են եղել մասնավոր ընկերությունում` իբրև թիկնապահներ: Նույն ահաբեկչության հետևանքով ևս 8 մարդ է տուժել: