Հույս ունեմ` «Բորուսիան» կփոխի որոշումը և Մխիթարյանի տեղափոխությունը կկայանա. գործակալ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ներկայացրել է, թե ինչպես են ընթանում Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության վերաբերյալ բանակցությունները:
«Ճիշտ չի լինի դադարեցնել բանակցությունները: Ես դրականորեն եմ տրամադրված և եթե վստահ չլինեի, որ հաջողության կհասնեմ, չէի սկսել գործել: Հույս ունեմ, որ դորտմունդյան թիմը կփոխի իր որոշումը («Բորուսիան» չի համաձայնում հրաժարվել Մխիթարյանից-խմբ.) և Մխիթարյանի տեղափոխությունը կկայանա»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է BBC գործակալությունը: